Օբաման հունվարի 10-ին հրաժեշտի խոսքով հանդես կգա
SportԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 10-ին հանդես կգա հրաժեշտի խոսքով` ամփոփելով իր նախագահության տարիներն ու շնորհակություն հայտնելով իր աջակիցներին: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին Օբաման տեղեկացրել է էլեկտրոնային հաղորդագրությամբ:
Օբաման, հիշելով, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն իր հրաժեշտի խոսքն ասել էր 1796-ին, նշել է, որ ելույթ է ունենալու իր հայրենի Չիկագոյում:
«Կարծում եմ` սա հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այս զարմանահրաշ ճանապարհորդության համար, նշելու այն ուղիները, որոնցով այս երկիրը փոխվել է դեպի լավը 8 տարիների ընթացքում և որոշակի մտքեր առաջարկելու, թե ինչպես պետք է առաջ շարժվենք այս կետից»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: