Ինչպես տան պայմաններում շոկոլադ պատրաստել․ բաղադրատոմս
LifestyleՇոկոլադի սիրահարներին հաստատ դուր կգա այս բաղադրատոմսը։ Կարող եք մշտապես թարմ ու էկոլոգիապես մաքուր շոկոլադ ունենալ ու նույնիսկ դրա համար տանից դուրս չգալ։
Առաջարկում ենք շոկոլադ պատրաստելու ամենապարզ բաղադրատոմսը, որը դուր կգա ձեր մտերիմներին։
Կաթ- 150մլ
Կակաոյի փոշի- 220գր
Կարագ- 160գր
Ջուր- 230մլ
Ալյուր- 30գր
Շաքարի փոշի- 120գր


Կակաոյի փոշու մեջ մանրացրած կարագ լցեք ու բլենդերի մեջ խառնեք, որպեսզի միատար զանգված ստացվի



Ջրի մեջ ստացված զանգավծը լցրեք ու դրեք կրակին, պահեք մինչև եռալը։ Ստացվածը կրակից հանել, վրան կաթ, շաքարավազ ու ալյուր ավելացնել։ Լավ հարել։


Լցնել հատուկ ֆորմաների մեջ ու սառեցնել։ Բարի ախորժակ ։)

