Պաշտոնական. «Յուվենտուսն» առաջին անգամ ձեռք բերեց վենեսուելացի ֆուտբոլիստ
SportԹուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ջենոայի» վենեսուելացի կիսապաշտպան Թոմաս Ռինկոնի տեղափոխության մասին:
Վենեսուելայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Ռինկոնի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո: Նա առաջին վենեսուելացին է, որը տեղափոխվում է «Յուվենտուս»:
Ռինկոնը 2014-ին գերմանական «Համբուրգից» էր տեղափոխվել «Ջենոա», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 16 հանդիպման եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: