61-ամյա տղամարդը հայտնվել է դատարանում՝ կնոջը ծեծելու մեղադրանքով
SocietyԱրարատի մարզում 61-ամյա տղամարդը հայտնվել է դատարանում՝ կնոջը ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական երակացության՝ Իշխան Ասլանյանը 2016թ. դեկտեմբերի 3-ին ժամը 18:30-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող իր տանը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Այս ընթացքում դիտավորությամբ ձեռքի բռունցքներով Իշխանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր շրջաններին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
61-ամյա Իշխան Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արարատի եւ վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: