Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են «Գրանդ Չերոկին» ու «Միթսուբիշին». Կա 4 վիրավոր
SocietyՀունվարի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Գռանտ Չեռոկի» եւ «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Գրանտ Չեռոկի»-ի ուղեւորը եւ «Միթսուբիշի»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: