Առաջին օգնություն, որ պետք է ցուցաբերել ալկոհոլային հարբեցման ժամանակ․ կարևոր տեղեկություններ
LifestyleԱլկոհոլային հարբեցման ժամանակ պետք է նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են, երբեմն այն նույնիսկ վտանգավոր է, բացի այդ, ոչ միշտ է հաջողվում հարբածին խմեցնել բավարար քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ և խորացնում հարբածությունը։
Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։ Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել, որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի։ Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք տալ։ Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի։ Գրգռվածությունը վերացնելու և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար կարելի է տալ կորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր։
Շարունակությունը` այստեղ: