Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


28-ամյա հղիի մահվան գործ. մեղադրյալ բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Society

Սիսիանի հիվանդանոցում 2 տարի առաջ 28-ամյա հղիի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է եւ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2014թ. հոկտեմբերի 25-ին «Սիսիանի բժշկական կենտրոն»-ից ահազանգ էր ստացվել, որ Սիսիանի բնակիչ Անի Դավթյանը նախօրեին ժամը 14:00-ին պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց եւ հաջորդ օրը երեկոյան մահացել:

 

Դեպքի առթիվ նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ` բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դատաբժիշկ-փորձագետի՝ 2015թ. հունվարի 13-ի թիվ 43 եզրակացության համաձայն՝ Անի Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման ախտանիշը, գլխուղեղի եւ թոքերի այտուցը, որը պայմանավորված է 23-24 շաբաթական հղիությամբ բարդացած մանկաբարձական անամնեզով, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, արգանդի պարանոցային հատվածի պատռվածքներով, հյուսվածքների բազմաթիվ ներծծող խոշոր օջախային արյունազեղումներով, ներքին օրգանների սակավարյունությամբ:

Ա.Դավթյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բուժաշխատողների կողմից իրականացված մասնագիտական պարտականությունների հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար հունվարի 23-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Հուլիսի 28-ին ստացված եզրակացության համաձայն՝ բուժանձնակազմի կողմից ձեռնարկված բժշկական միջամտության գործողությունները եղել են անհրաժեշտ եւ ցուցված, որոնց իրականացման ընթացքում Անի Դավթյանի մահվան հետ անմիջական պատճառահետեւանքային կապի մեջ գտնվող թերություններ կամ բացթողումներ չեն հայտնաբերվել:

Քրեական գործով տուժող Անի Դավթյանի իրավահաջորդ Ալվարդ Խաչատրյանը դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը համարել է չհիմնավորված ու  օգոստոսի 19-ին միջնորդություն ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, ինչը քննիչը բավարարել է, եւ նշանակվել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

2016թ. հունվարի 11-ին փորձագետի եզրակացության համաձայն՝ Անի Դավթյանի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելուց հետո դինամիկայում նրա վիճակը ճիշտ չի գնահատվել, ախտորոշումը եւ կատարված բուժական օգնությունը կատարվել են ոչ համապատասխան, մասնավորապես՝ Անի Դավթյանի մոտ, երբ տեղի է ունեցել ծննդալուծում, եւ դրանից հետո սկսվել է արյունահոսություն, անհրաժեշտ էր կատարել միջամտություն՝ արգանդի կյուրետաժ՝ արգանդի խոռոչում ընկերքի մնացուկների առկայությունը լիկվիդացնելու եւ դրանով արյունահոսությունը դադարեցնելու համար: Փորձագետներն արձանագրել են մի քանի այլ գործողություններ, որոնք կատարելու դեպքում  հնարավոր կլիներ փրկել Անի Դավթյանի կյանքը։

Հունվարի 27-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին եւ նույն բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել եւ անհամաձայնություն հայտնել  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, եւ միջնորդել նշանակել եւս մեկ փորձաքննություն:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ դատաբժիշկ-փորձագետի եզրակացությունների միջեւ առկա են էական հակասություններ՝ մարտի 9-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 6-ին ստացված երրորդ եզրակացության համաձայն` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելուց հետո Անի Դավթյանի հղիության վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է ճիշտ: Հղիության պահպանման, ինչպես նաեւ նրա կյանքը փրկելու համար ձեռնարկվել են համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ, նշանակված բուժումը համապատասխանել է դրված ախտորոշմանը եւ այն չի եղել հակացուցված:

Ըստ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ Ա.Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման համախտանիշը եւ դրանով պայմանավորված պոլիօրգան անբավարարությունը: Առկա որոշակի տարաձայնությունները եւ տարբերությունները պայմանավորված են ներանոթային տարածուն մակարդման համախտանիշի առաջացման մասնագիտական տարբեր մեկնաբանությունների հետ, որ տվյալ դեպքում էական նշանակություն չունի:

Եզրակացությունը ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ա. Խաչատրյանին, սակայն վերջինս չի ցանկացել ծանոթանալ, միաժամանակ առարկություններ եւ միջնորդություններ չի ներկայացրել:

Նկատի ունենալով, որ Անի Դավթյանը մահացել է ներանոթային տարածուն մակարդման համախտանիշի եւ պոլիօրգանային անբավարարության զարգացման, այլ ոչ թե բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով՝ 2016թ. մայիսի 13-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia