Տեսախցիկի առջեւ աղջկան դանակահարած ադրբեջանցին 13 տարով ազատազրկվել է
Ռուսաստանի Խանտիմանսիսկի ինքնավար մարզում երիտասարդ կնոջ սպանության գործով դատավճիռ է կայացվել: Կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Ադրբեջանի քաղաքացին, ում վերջինս մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ: Այդ մասին գրում է NEWSru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատասատանին երեխա է ականատես եղել:
Ռուսաստանի դատարանը 19-ամյա Մարիֆ Մամեդովին մեղավոր է ճանաչել ծեծի եւ սպանության մեջ: Արդյունքում Մամեդովին դատել են երեք հոդվածով՝ Գանահարության, Սպանության սպառնալիք եւ Սպանություն: Այդ հանցագործությունների համար նա դատապարտվել է 13 տարի եւ 2 ամսվա ազատարկման:
Խանտամանսիսկի 23-ամյա բնակչուհի Յուլիա Պիխտեեւի սպանությունը իրագործվել էր 2014թ. մայիսի 14-ին: