Արթիկում վրաերթի է ենթարկվել 61-ամյա կին. վարորդը դիմել է փախուստի
SocietyԱրթիկում հունվարի 4-ին անհայտ անձը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 4-ին, ժամը 16.30-ին, Արթիկի Ղարիբջանյան եւ Գայի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Թամարա Ա.-ին, որը ձախ ազդրի շրջանի եւ ճակատի շրջանի ձախ հատվածի սալջարդով բուժօգնության է դիմել Արթիկի բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: