Յովետիչը մոտ է Լա լիգա տեղափոխությանը
SportՄիլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մոտ է իսպանական Լա լիգա տեղափոխությանը:
Football-italia.net-ի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Սևիլյա»:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն համաձայնեցրել են չեռնոգորցի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Սպասվում է, որ Յովետիչը «Սևիլյա» կտեղափոխվի վարձավճարով, որից հետո իսպանական ակումբը իրավունք կստանի գնել նրա տրանսֆերային իրավունքները: