Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4,4 հազարը. ԱՀԿ
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4447-ի, վարակված է մոտավորապես 8,9 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Շաբաթվա վերջին վարակվածների թիվը կարող է գերազանցել 9 հազարը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները:
Մահվան և վարակման դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին և Լիբերիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: