Գվարդիոլա. «Բարսելոնայի» նախագահի լավագույն թեկնածուն Պիկեն է
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոյի խոսքը, ըստ որի կատալոնացի մասնագետը «Բարսելոնա» կվերադառնա ակումբի նախագահ դառնալու համար:
Գվարդիոլան հայտարարել է, որ այդպիսի բան երբեք տեղի չի ունենա, իսկ կատալոնական ակումբի նախագահի լավագույն թեկնածուն Ժերար Պիկեն է:
«Ինձ բախտ է վիճակվել մարզվել Ֆաբիո Կապելոյի ղեկավարությամբ, եւ ես ցանկանում եմ նրան ասել, որ երբեք չեմ դառնա «Բարսելոնայի» նախագահ: Դրա համար արդեն կա Ժերար Պիկեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անցած տարի Գվարդիոլան արդեն նշել էր, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունում կքվեարկեր Պիկեի օգտին, եթե նա առաջադրվեր: