Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը. Գագիկ Սուրենյան
SocietyՀարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք՝ ուժը կպատի՞:
Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0...-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9....-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է»,-գրել է նա: