Որոնք են համարվում ապրելու իդեալական պայմաններ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի տակ ծնվածների համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
1. Խոյ
Խոյերը իրենց հրաշալի կզգան այն տանը, որը երբեք չի «քնում»: Նրանք պաշտում են մարդկանց մեջ լինել և զգալ կյանքի ռիթմը: Ինչքան շատ հարևաններ, այնքան ավելի ուրախ կյանք:
2. Ցուլ
Ցուլերի համար առաջնահերթ կարևորություն ունի հարմարավետությունը: Նրանց ապրելավայրը պետք է լի լինի այնպիսի մարդկանցով և իրերով, որոնք մաքսիմալ հարմար լինեն նրանց: Նրանց մեկ է, թե որտեղ կապրեն՝ քաղաքի կենտրոնում, թե փոքրիկ գյուղակում: Կարևորն այն է, որ Ցուլերն իրենց անվտանգ և հանգիստ զգան:
3. Երկվորյակներ
Երկվորյակները նախընտրում են ապրել մեծ քաղաքի կենտրոնում: Դա նրանց շատ հնարավորություններ է ընձեռնում մարդկանց լայն շրջանակիհետ շփում հաստատելու: Միայնակ կապրեն, թե կվարձակալեն մի բնակարան՝ օտար մարդկանց հետ, կարևոր չէ. Երկվորյակների համար կարևոր է, որ զգան, որ քաղաքում կարող են անել այն, ինչը կցանկանան տվյալ պահին:
4. Խեցգետին
Միայնակ կյնքը Խեցգետինների համար չէ: Նրանք պետք է շրջապատված լինեն ընկերներով, ընտանիքով և հարազատներով, որպեսզի լիարժեք երջանիկ զգան: Նրանք հարմար են գտնում միևնույն վայրում բնակություն հաստատել երկար ժամանակ և հիմնականում ողջ կյանքի ընթացքում մնում են այն նույն քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել են:
5. Առյուծ
Առյուծներին հարկավոր է տուն, որը հարմար կլինի աղմկոտ երեկույթների և լուսային հրավառությունների համար՝ մեծ հյուրասենյակ, բար, հարմարավետ բազմոցներ և բազկաթոռներ: Կենդանակերպի այս նշանը սիրում է հյուրեր ընդունել և անմոռանալի միջոցառումներ կազմակերպել:
6. Կույս
Կույսերն ուրախ կլինեն ապրել այնպիսի քաղաքում, որտեղ շատ լինեն մշակութային և զբոսաշրջային վայրերը: Նրանք կարող են հանգիստ ապրել ինչպես միայնակ, այնպես էլ հարևանի կամ կողակցի հետ: Եթե Կույսերի շրջապատում շատ մարդիկ են լինում, նրանք սկսում են նյարդայնանալ և դիսկոմֆորտ զգալ: Բացի դրանից, Կույսերը տանել չեն կարողանում խառնաշփոթն ու թափթփվածությունը:
7. Կշեռք
Կշեռքները հարմարվող անձինք են, այսդ իսկ պատճառով կարող են ապրել այնտեղ, որտեղ հնարավոր է: Հիմնականում նախընտրում են ապրել՝ շրջապատված մարդկանցով, բայց ոչ միայնակ: Սակայն առավել կարևոր է նրանց համար մի փոքր հարմարավետ պայմանների առկայությունը: Քաղաքի լքված հատվածում գտնվող անշուք բնակարանը նրանց համար չէ:
8. Կարիճ
Կարիճները երկու տարբերակ ունեն՝ ապրել միայնակ կամ կողակցի հետ: Նրանք շատ ինքնամփոփ են և փակ, որպեսզի ինչ-որ օտար մարդու իրենց անձնական տարածք մուտք գործել թույլ տան: Կարիճները կարող են նաև ընտեել շատ հեռու գտնվող մի տուն, որպեսզի բոլորից գաղտնի և հանգիստ լինեն:
9. Աղեղնավոր
Աղեղնավորներին հարմար է ապրել յուրաքանչյուր պայմաններում, բայց միայն այն դեպքում, եթե նա համարվում է տան լիդերը և կարող է թելադրել իր կանոնները: Կկիսի նա իր տունը հարևանի հետ, թե կապրի միայնակ, ամեն ինչ որոշում է հենց ինքը՝ Աղեղնավորը:
10. Այծեղջյուր
Այծեղջյուրները երբեք չեն ապրի այնպիսի մարդկանց հետ, որոնց լավ չեն ճանաչում: Նրանց անհրաժեշտ է անձնական տարածք և հարմարավետ տնային միջավայր, որտեղ կարող են վերադառնալ աշխատանքից հետո և հանգստանալ:Նրանց դուր չի գալիս քաղաքից շատ հեռու ապրել, սակայն հենց քաղաքի կենտրոնում էլ Այծեղջյուրները չեն հարմարվի՝ աղմուկի և ակտիվ տեղաշարժի պատճառով:
11. Ջրհոս
Ջրհոսները կարիք ունեն մարդկանց շրջապատում լինելու, այդ իսկ պատճառով երբեք դեմ չեն լինում ապրել հարևանների հետ: Դակայն նախապատվությունը ավելի շատ տալիս են լավագույն ընկերոջ, հարազատի կամ կողակցի հետ ապրելուն: Նրանք սիրում են հոգ տանել ուրիշների մասին, այդ իսկ պատճառով էլ հեշտությամբ են իրենց բնա
12. Ձկներ
Լինելով զգայուն և խոցելի անձինք՝ Ձկները ձգտում են ապրել միայնակ, որպեսզի իրենց խաղաղ և ապահով զգան: Մյուս կողմից՝ Ձկներին անհրաժեշտ է մոտիվացիա շրջապատի կողմից, այդ իսկ պատճառով քաղաքային կյանքը կամ էներգետիկ,բայց հանգիստ հարևանի հետ ապրելը ևս տարբերակ է նրանց համար: