Ավիավթարից փրկված Շապեկոենսեի ֆուտբոլիստը ողջունել է ակումբի նորեկներին
SportԲրազիլական «Շապեկոենսեի» պաշտպան Էլիո Նետոն, ով փրկվել էր ավիավթարից, այցելել է հանդերձարան և ողջունել նորեկներին, ովքեր կկազմեն թիմի կորիզը մեկնարկող մրցաշրջանում։
Նոյեմբերի 30-ին «Շապեկոենսեն» պետք է Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչի առաջին հանդիպումն անցկացներ կոլումբական «Աթլետիկո Նասիոնալի» հետ։ Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով զոհվել է 71 մարդ։
Ուղևորների մեջ էին ակումբի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը։