Mitsubishi- ն դադարեցնում է Lancer մոդելի արտադրությունը
SocietyMitsubishi ընկերությունը 2017-ի օգոստոսին դադարեցնում է Lancer մոդելի արտադրությունը։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայում ընկերության ներկայացուցիչ Դոն Սվերինգենը։ Ավտոկոնցեռնի որոշումը պայմանավորված է Mitsubishi Lancer–ի վաճառքի ցածր ցուցանիշերով, հայտնում է informing.ru–ն։
Սվերինգերը նաեւ հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մոդելային շարք մտցնել մի ավտոմեքենա, որը կփոխարիներ Mitsubishi Lancer–ը։ Արտադրողը համարում է, որ հիմա Mitsubishi բավականին շատ «Ս» կարգի լավ ավտոմեքենաներ ունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը ծրագրում է ուշադրությունը կենտրոնացնել Mitsubishi Mirage–ի վաճառքի վրա։