Երազների 12 սիմվոլ, որոնք չի կարելի անտեսել. ինչ են նշանակում դրանք
Lifestyle1. Արկղեր
Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան: Արկղի մեջ նայելու դեպքում՝ «դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է, ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:
2. Ընկնել
Ասում են, որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են: Հնարավոր է, այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից: Հավանական է, որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ: Մի վախեցեք, անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:
3. Կատուներ
Կարևոր չէ՝ դուք սիրո՞ւմ եք կատուներ, թե՞ ոչ. երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են: Սա թեթև ակնարկ է, որ ձեր կյանքում կանանց պակաս կա: Եթե տղամարդ եք, ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք, ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:
4. Ատամներ
Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:
5. Մրջյուններ
Հիմնականում երազին մրջյուններ տեսնելը խոսում է այն մասին, որ դուք բարկացած եք որևէ բանից: Դա կարող է խոսել նաև այն մասին, որ դուք հետաքրքրված եք խմբային աշխատանքով: Առավել հավանական է, որ դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր գնահատում են ընտանիքն ու ընկերական կապերը:
6. Վարսեր
Երազում վարսեր տեսնելը խորհրդանշում է ձեր անվստահությունը գրավիչ լինելու մեջ: Դրա վրա պետք է աշխատել: Որքան երկար են վարսերը, այնքան բարձր է ձեր վարկանիշը ձեր իսկ աչքերում: Երկար վարսերի մասին երազները խոսում են նաև ազատության ցանկության մասին: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ թույլ տաք լինել ավելի հանգիստ, ազատ և երջանիկ:
Շարունակությունը` այստեղ: