Հանրապետության տարբեր ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել
SocietyՀունվարի 8-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին 4 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ (4 վարորդ, 7 ուղևոր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վարորդներին և ուղևորներին տեղափոխել են Նիգավան գյուղ:
Հունվարի 8-ին, ժամը 18.15-ին տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտի ջրամբար ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Honda CR-V մակնիշի (վարորդ՝ Գ. Մ.) 35 DF 031 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
Հունվարի 8-ին, ժամը 10.44-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գոռավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 DL 962 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենան:
Հունվարի 8-ին, ժամը 04.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ամբերդ հյուրանոցի մոտակալքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Opel Vectra մակնիշի 34 ZR 724 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Ե.) (2 ուղևոր):