Nokia-ն ներկայացրել է Android-ով աշխատող առաջին բջջային հեռախոսը
SocietyNokia ընկերությունը ներկայացրել է առաջին բջջային հեռախոսը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով:
Նախորդ մոդելներն աշխատել են Symbian, Windows Phone և Linux օպերացիոն համակարգերով:
Korrespondent-ի հաղորդմամբ` Nokia 6 հեռախոսը կթողարկվի 2017 թվականի առաջին եռամսյակում: Սարքը կվաճառվի միայն Չինաստանում՝ 250 դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր հեռախոսը հագեցած է 64 գեգաբայթ հիշողությամբ, 4 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 16 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով:
Ինչպես նշում է Forbes-ը, Nokia 6-ը սովորական հեռախոս է միջին գնային սեգմենտից:
Նշվում է, որ 2017 թվականին Nokia կթողարկվի Android օպերացիոն համակարգով աշխատող 6-7 հեռախոս: