Ինչպես է Գոհար Ավետիսյանի ամուսինը շպարում հայտնի հայուհուն
LifestyleՌուսաստանում հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական հումորային հոլովակն է հրապարակել Instagram-ում։ 23-ամյա հայուհին, որն այժմ ամուսնու՝ Վահիկ Մարտիրոսյանի հետ իր մեղրամիսն է վայելում Մալդիվներում, խնդրել է շպարել իրեն։ Կատարելով կնոջ խնդրանքը՝ Վահիկը կրկին իր ձեռքն է վերցրել շպարի «զենքերը» եւ անցել գործի։
«Մալդիվյան դիմահարդարում Վահիկ Մարտիրոսյանից կամ դիմահարդարումը՝ տղամարդկանց աչքերով։ Ի դեպ, սա տեղի ունեցավ մեր ռոմանտիկ ընթրիքից առաջ. կարելի է ասել նրա նվերն էր։
Հ.գ. Ինչ-որ մեկը նկատե՞ց, որ հեղինակը ճակատիս գրել էր իր անունը»,- կատակել է Գոհարը։
Նշենք, սա առաջին անգամը չէ, որ Վահիկը շպարում է հայտնի դիմահարդարին։ Նախորդ անգամ նա այնպես էր դիմահարդարել Գոհարին, որ կինը նմանվել էր իրեն։