Իրկուտսկում «Բոյարիշնիկից» թունավորման հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի
SocietyԻրկուտսկում մեթիլ սպիրտով «Բոյարիշնիկից» թունավորման հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 77 մահացածի մասին:
Աղբյուրի համաձայն՝ տոնական օրերին «Բոյարիշնիկից» թունավորմամբ ավելի վաղ հիվանդանոց տեղափոխված երկու մարդ է մահացել: Հիվանդանոցում դեռեւս 3 տուժած կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տոնական օրերին թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել:
Լոգանք ընդունելու համար նախատեսված «Բոյարիշնիկից» զանգվածային թունավորումն Իրկուտսկում տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին: 123 մարդ է տուժել:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ 74 մարդ թունավորվել է մեթիլ սպիրտից, մյուսները տուժել են մեծ քանակությամ էթիլ սպիրտ օգտագործելու արդյունքում: Քրեական գործ է հարուցվել: