Բերման է ենթարկվել 28-ամյա հետախուզվողը
SocietyՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին իրենց տան մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Էրիկ Ս.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2016 թվականի դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: