Կոշիկի խանութում հրդեհ է բռնկվել
SocietyՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունվարի 8-ին Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գործող խանութն այրվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.53-ին, էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով նշված խանութի պահեստային մասում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է 40 քմ տարածք, որտեղ եղել են կոշիկներ:
Հրդեհը մարվել է ժամը 15.40-ին: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: