Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտի հետ կապված 15 մարդ ձերբակալվել է
LifestyleԱռնվազն 15 մարդ ձերբակալվել է՝ հոկտեմբերին Փարիզում ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործի հետ կապված, հայտնում է ֆրանսիական մամուլը։
Իշխանությունները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել էին ոստիկանական հագուստով 2 տղամարդ՝ հրազենի սպառնալիքի տակ։
Հանցագործները մտել են Քիմ Քարդաշյանի Փարիզի շքեղ բնակարան, կապել նրան ու փակել լոգարանում, երբ Քիմը գտնվում էր Փարիզում՝ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Գողացված զարդերի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 10մլն եվրո։
Հանցագործներից 2-ը հայտնի են եղել ոստիկանությանը։