Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հիշեցնելով քաղաքացիներին գազի օգտագործման անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հաղորդագրության մեջ ասվում է. 

«Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից: 

Մասնավորապես` 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:   

Տարեթիվ

Արտակարգ դեպքերի քանակը

Զոհ

Տուժած

2005

102

16

130

2006

160

7

207

2007

134

9

175

2008

159

6

284

2009

136

6

159

2010

133

4

182

2011

201

10

269

2012

223

6

337

2013

250

5

387

2014

273

2

404

2015

264

4

446

2016

228

4

547

2017 առ 08.01

6

8

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները:

  • Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:
  • Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:
  • Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
  • Չի¢ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
  • Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:
  • Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:
  • Չի¢ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:
  • Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:
  • Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան: 

Մեծ վտանգ է ներկայացնում գազի բալոնը: Տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետևանքներ: Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը: 

Հիշեցնում ենք, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարով:

 

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակները`

  • աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ:
  • լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով:
  • հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ: Չի¢ կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ:

 

Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`

  • անհապաղ զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք այն գործողություններից, որոնք կարող են առաջացնել կայծարձակում և օդի ջերմաստիճանի բարձրացում.
  • օդափոխեք բնակարանը` բացելով պատուհաններն ու այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց: Չի¢ կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել (վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել): Հաճախ կայծ է հայտնվում որևէ էլեկտրասարք միացնելիս (շատ հաճախ` սառնարան) և դա բավական է, որ պայթյուն առաջանա` չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցներին.
  • եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից` փակելով դուռը և գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում:

 

Եթե գազն այրվում է հոսակորուստի տեղում, ապա 

  • անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց և հարևանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջ-փրկարարների.
  • քանի գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետև դա կհանգեցնի աղետի. գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ և կրակի աղբյուրի առկայության դեպքում (գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ, կայծեր, էլեկտրական աղեղ) պայթյունն անխուսափելի է.
  • աշխատեք փակել գազամատակարարումը, հետևեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները (վարագույրներ, սրբիչներ և այլն):

 

Եթե հրածորանում (горелка) բոցը մարել է, ապա 

  • մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի: Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները և օդափոխեք խոհանոցը.
  • սպասեք, մինչև հրածորանը սառչի (անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը) և հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.
  • եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք դեմքին և, դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը: Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարևաններին և կանչեք գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջ-փրկարարների.
  • գազից թունավորվածներին, տուժածներին օգնություն ցույց տվեք: 

Պակաս կարևոր չեն նաև հրդեհային անվտանգության ապահովման համար թիթեղյա վառարաններին ներկայացվողպահանջները, մասնավորապես` արգելվում է.

  • վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
  • վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
  • բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
  • վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
  • վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս, քան 25 սմ,
  • վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,
  • վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
  • գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին»:
Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank