«Ամենակարող երգիչ» Տաթև Ղազարյանը նորություն ունի
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Ամենակարող երգիչ» Տաթև Ղազարյանը նախագծից հետո աշխատում է իր առաջին տեսահոլովակի վրա: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին պատմել է երգչուհին:
Մինչ «Ամենակարող երգիչ» նախագիծը Տաթևը մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծին և «Դո Ռե Մի» փառատոնին: Նրա առաջին քայլը «Դո Ռե Մի» մրցույթն է: Այդ ժամանակ Տաթևը 4 տարեկան է եղել: Իսկ արդեն պատանի տարիքում նա «Հայաստանի ձայնը» նախագծում, անցնելով լսումների փուլը, դուրս է մնացել ռինգից: «Հիասթափություն չապրեցի, քանի որ երգը, որը ես կատարեցի ռինգում արդեն զգում էի, որ ինձ այդքան էլ հոգեհարազատ չի»,- ասաց Տաթևը:

Երգչուհին հանուն նախագծի չի մեկնել արտերկիր բնակվելու: Նրա խոսքով. «Չեմ փոշմանել, որ չեմ մեկնել: Եթե մեկնեի էլ չէի շարունակի իմ երաժշտական կարիերան»:
Շարունակությունը` այստեղ: