Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի կանանց աշխարհի առաջնությանը
SportՇախմատի Հայաստանի կանանց հավաքականի երկու անդամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհիներ:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: