Կլաուդիո Ռանիերին ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ
SportՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացրեց անգլիական «Լեսթեր սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխութան ժամանակ լավագույն մարզչի կոչման համար մրցում էին նաև Ֆերնանդու Սանտուշը և Զինեդին Զիդանը:
Տարվա լավագույն կին մարզիչ ճանաչվեց Սիլվիա Նայթը` Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը, ով թիմի ղեկին դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
«Արդար խաղի» մրցանակին արժանացավ կոլումբական «Աթլետիկո Նացիոնալ»-ը:
Տարվա լավագույն թիմի կազմում ընդգրկվեցին Մանուել Նոյերը, Դանի Ալվեսը, Խերարդ Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոնալդուն:
ՖԻՖԱ-ի կողմից այս տարվա առաջին անգամ հանձնվեց նաև լավագույն երկրպագուների մրցանակը, որին արժանացան «Լիվերպուլ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուներին:
ՖԻՖԱ-ն այս տարի առանձին է հանձնում տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակը` առանց France Football-ի: