Թուրքիան երկու առաջնահերթ սպասելիք ունի ԱՄՆ-ից. Չավուշօղլու
SportԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը երկու առաջնահերթ սպասելիք ունի ԱՄՆ-ից, գրում է «Անադոլու» գործակալությունը։
«Առաջինը` Ֆեթուլլահ Գյուլենի (Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում- tert.am) արտահանձնումը, երկրորդը` Սիրիայում քրդական զինված միավորումներին աջակցության դադարեցումը»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։