«Մանչեսթեր Յունայթեդում» ամենաթանկարժեք մեքենան պատկանում է Հենրիխ Մխիթարյանին
SportShamshyan.com-ը գրում է․
Բրիտանական թաբլոիդներից մեկը ներկայացրել է, թե ովքեր են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից ամենաթանկարժեք մեքենաների տերերը:
3-րդ տեղում թիմի պաշտպան Քրիս Սմոլինգն է, որի «Բենթլի Կոնտինենտալ» մեքենան արժե 150 հազար ֆունտ:
2-րդը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան է, որի «Audi RS-6» մակնիշի ավտոմեքենան արժե 160 հազար ֆունտ:
Իսկ թիմում ամենաթանկարժեք մեքենան պատկանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. վերջինիս «Lamborghini Aventador» սուպերմեքենայի արժեքն է 250 հազ. ֆունտ, հայտնում է Sports.ru-ն: