Արմեն Մարուխյանն ազատվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնից. կադրային փոփոխություններ դատախազությունում
SocietyԱրդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից: