Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանում է ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի անունը չներառելու մասին լուրերը
SocietyԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ նման քննարկում կուսակցությունում չի եղել: «Ես նման տեղե կություն չունեմ, մենք այդ մասին որևէ քննարկում չենք ունեցել: Դա ընդամենը լրատվական հետաքրքրության դրսևորում է»,- նշեց Բաղդասարյանը:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թեՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ՀՀվարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանում վերջին 5 տարում մշտականբնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որնանհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու ևպատգամավորության թեկնածու առաջադրելու համար: Նշվում է, որ կա նախնական պայմանավորվածություն, որ վարչապետը և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ ՍերժՍարգսյանը կուսակցության նախընտրական ցուցակում չեն լինի: