Անասնագոմից հրացան է հայտնաբերել և հանձնել ոստիկանություն
SocietyՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, որը հայտնաբերել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում գտնվող իրենց անասնագոմից: