Համացանցում քնած Իրինա Շեյքի եւ Ջեննա Դյուեն-Տատումի լուսանկարներ են հայտնվել
LifestyleՌուսաստանցի մոդել Իրինա Շեյքին այսօր նկատել էին Նյու Յորքում զբոսնելիս, իսկ ավելի ուշ 31-ամյա մոդելն Instagram-ի իր բաժանորդներին ուրախացրել է նոր լուսանկարով:
Նկարում Բրեդլի Կուպերի հղի ընկերուհին քնած է, այն էլ՝ իր շանը գրկած:

«Երկուշաբթիներ»,- լուսանկարը մակագրել է Իրինան:
Պարզվում է՝ քնած գեղեցկուհու լուսանկարել սիրում է նաեւ Չենինգ Տատումը: Նա Instagram-ում կնոջ նկարն է հրապարակել, որում Ջեննան ամբողջությամբ մերկ պառկած է անկողնում:

«Ննջելու րոպեները լավագույն ժամանակն են»,- գրել է քնած կնոջը լուսանկարած Տատումը: