Քորթնի Քարդաշյանին կարմիր մարզահագուստով «բռնացրել» են Կալաբասասում
LifestyleՔորթնի Քարդաշյանին կարմիր մարզահագուստով «բռնացրել» են Կալաբասասում: Քիմ Քարդաշյանի քրոջը բարձր տրամադրությամբ նկատել են ընկերուհիների հետ Lovi’s Delicatessen հաստատությունից ելնելիս:

Ռեստորանում Քորթնին նշել է ընկերուհու՝ Մելիսայի ծննդյան տարեդարձը:


Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը ներկայացել է Champion-ից մարզահագուստով, իսկ նրա ընկերուհիների ձեռքին փուչիկներ են եղել:


Նշենք, որ այսօր մանրամասներ են հրապարակվել անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում Քիմ Քարդաշյանին թալանած հանցագործների մասին: Ֆրանսիական ոստիկանությունը նախօրեին լայնածավալ գործողություն էր իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում: