«Բանանց»-ի 13 ֆուտբոլիստ հրավիրվել է Մ-17 հավաքական
Sport«Բանանց»-ի 13 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաքական են հրավիրվել` Էրիկ Մելիքսեթյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Եղիազարյանը, Ազատ Հարությունյանը, Տիգրան Այունցը, Էրիկ Ավետիսյանը, Մարտին Գրիգորյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Արամ Խամոյանը, Ռաֆայել Միսաքյանը, Մհեր Սուքիասյանը, Դանիել Պետոյանը և Արթուր Միսկիրջյանը:
Մինչև 17 տարեկանների հավաքականը հունվարի 10-ից 13-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, իսկ հունվարի 14-ից 23-ը Բելառուսում մասնակցելու է միջազգային մրցաշարի: