Ես էլ, շատերի նման, մեծ հույսեր եմ կապում այս տարվա հետ. Մերի Ներսիսյան (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տոնական հեքիաթային տրամադրությունը շարունակվում է հատկապես նրանց տանը, որտեղ փոքրիկներ են բնակվում: Հաղորդավարներ Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի տանը տոները դեռ շարունակվում են.
«Նոր տարին ինձ համար ընտանեկան տոն է, ուստի անչափ կարևոր է, որ ամանորի կախարդական գիշերն իմ կողքին լինեն իմ հարազատներն ու ընկերները: Խորհրդավոր մի բան կա այդ գիշերվա մեջ, որն ուզում ես կիսել սիրելիներիդ հետ: Այս տարի Նոր տարին շատ ուրախ դիմավորեցինք. իմ ու եղբորս ընտանիքները հավաքվեցինք ծնողներիս տանը ու միասին մուտք գործեցինք աքաղաղի տարի: Այնպես էինք կազմակերպել, որ երեխաներն էլ արթուն լինեին, որովհետև նրանց խինդն ու ուրախությունը վարակիչ է ու օգնում է մեզ` մեծահասակներիս, զգալ տոնի հեքիաթը: Կեսգիշերին անակնկալ հրավառություն կազմակերպեցինք փոքրիկների համար, ինչն, իհարկե, մեզ ավելի ուրախացրեց»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մերին ու պատմեց տոների հետ կապված իրենց ընտանեկան ավանդույթների մասին.
«Մենք Նոր տարուն սկսում ենք նախապատրաստվել մեկ ամիս առաջ. Էվայի հետ նախ հետհաշվարկի օրացույց ենք պատրաստում, ինչն ապահովում է, որ նոր տարուց տասնհինգ օր առաջ ամեն օր Էվան մի անակնկալի արժանանա: Հետո նամակ ենք գրում ձմեռ պապիկին, մանկական ներկայացումների գնում, ամանորյա հետաքրքիր դեկորներ, բացիկներ ենք պատրաստում:Այս տարի իմ դստեր`Սառայի առաջին Նոր տարին էր, իհարկե նա դեռ վեց ամսական է, շատ բան չի հասկանում, բայց, այնուամենայնիվ, փորձել ենք ամեն ինչում ներգրավել նրան. գեղեցիկ ամանորյա հագուստներ էինք պատրաստել նրա համար, նաեւ նոր տարվա թեմայով լուսանկարահանում կազմակերպեցինք և այլն»:
Շարունակությունը` այստեղ: