ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյան ազատվել է աշխատանքից
SocietyՀՀ գլխավոր դատախազի հրամանով` արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից: