Այգեստան գյուղի տներից մեկում այրված մարդու դի է հայտնաբերվել
SocietyԱրարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է: