18-ամյա տղային համագյուղացին մեղադրում էր ողբերգական ավտովթարի մեջ. պարզվեց, որ խմած վարորդը եղել է հենց ինքը՝ երեխային մեղադրողը
SocietyShamshyan.com-ը գրում է.
2016 թ.-ի սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը տեղում մահացել էր, իսկ նրա համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել էր, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից և, որ ինքը եղել է ուղևոր:
Նույն օրը դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Շարունակությունը` այստեղ: