Քայլի Ջեները 600 դոլար արժողությամբ կոշիկով գնացել է ռեփեր Tyga-ի հետ ժամադրության
LifestyleԵրեկ մենք դիտեցինք Քայլի Ջեների՝ Balmain-ից զգեստը, որով նա Լոս Անջելեսում ներկայացել էր Marie Claire ամսագրի Image Makers Awards մրցանակաբաշխությանը:

Նրանից բացի՝ արարողությանը մասնակցել են նաեւ Ջեսիկա Ալբան, Ջենիֆեր Էնիսթոնը, Մարգո Ռոբին, Սինդի Քրոուորդը եւ այլ հայտնիներ:

Միջոցառումից անմիջապես հետո Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը տուն է գնացել, զգեստափոխվել եւ շքեղ ճերմակ զգեստով գնացել ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ ժամադրության:


Պապարացիները 27-ամյա երաժշտին եւ նրա հմայիչ ընկերուհուն «բռնացրել» են Արեւմտյան Հոլիվուդում, դեպի The Nice Guy հաստատություն ուղղվելիս:


Քայլին ժամադրության է եղել Jimmy Choo-ից 600 դոլար արժողությամբ կոշիկով:



Ակումբում որոշ ժամանակ անցկացնելուց հետո զույգը մեքենայով տուն է գնացել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի