Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջատարները չորսն են
SportԱնդրանիկ Մարգարյանի շախմատի 7-րդ հուշամրցաշարում երեկ տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շրջանային մրցաշարում առաջինն ավարտվեց Վոյտեխ Պլատ- Դմիտրի Գորդիևսկի պարտիան, որում խաղի 45-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաջորդն իրենց այս տուրի մրցելույթներն ավարտեցին Դավիթ Պառավյանն ու Արման Միքայելյանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Պառավյանը: 4-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և առաջատարների խմբին միացավ Հովիկ Հայրապետյանը, ով 40 քայլում հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Մրցաշարի 4 առաջատարներից երկուսը` Լևոն Բաուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը, մրցում էին միմյանց դեմ. պարտիայում խաղացվեց 69 քայլ, սակայն այդ ամբողջ ընթացքում դիրքում հավասարության նժար պահպանվեց, և պարտիան ավարտվեց տրամաբանական ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրում վերջինն ավարտվեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի պարտիան ամենացածր գործակից ունեցող Արամ Հակոբյանի դեմ: Սպիտակներով խաղացող Բոգդանովիչը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ թեթև առավելություն, բայց Հակոբյանը համառորեն պաշտպանվում էր, սակայն խաղի վերջնամասում Հակոբյանը թույլ տվեց որոշակի վրիպումնր և 88-րդ քայլում անձնատուր եղավ:
4 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Հովիկ Հայրապետյանը, վաստակելեն 2.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու ԴավիթՊառավյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով, Վոյտե խ Պլատը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: