Հայաստանում ալկոհոլային թունավորման դեպքերը շարունակում են գերակշռել
SocietyԱյս տարի ամսվա սկզբից մինչ օրս թունավորման ախտանիշներով Երևանի բժշկական կենտրոններ են ընդունվել 30 հիվանդ, անցյալ տարի նույն ժամանակամիջոցում 39 դեպք էր գրանցվել։ Հիմնական թունավորումների աղյուսակը, ինչպես միշտ, գլխավորում է ալկոհոլային թունավորումը։
«Ալկոհոլից թունավորման դեպքերը 2017 թվականին եղել են տասը, իսկ անցյալ տարվա նույն օրերին՝ 15 դեպք։ Շմոլ գազից թունավորումները այս տարի արդեն 6 են, անցյալ տարի մինչև այս օրը 9 դեպք է գրանցվել»,- ասաց ՀՀ գլխավոր թունաբանը։
Մնացած թունավորումները եղել են դեղորայքներից, թունաքիմիկատներից։ Բայց նրա խոսքով՝ այս տարի դեռ համեմատաբար պակաս է։ Մասնագետը հավելեց, որ, ինչպես միշտ, գեր ակշռում են ալկոհոլային թունավորման դեպքերը։
«Այս տարի ալկոհոլային թունավորումից մահացության երկու դեպք է գրանցվել։ Քրոնիկ ալկոհոլիկներ էին, որոնց չկարողացանք փրկել։ Մահացողները մոտ 50 տարեկան տղամարդիկ էին։ Անցյալ տարի այս ժամանակահատվածում մահացության դեպք չի եղել»,- ասաց Միքայել Գաբրիելյանը։
Այս տարի առայժմ քիչ են գազից թունավորման դեպքերը, բայց, ցավոք, դրանց թիվն աճում է։ Անցյալ տարի գազի թունավորումից մահացության մեկ դեպք է գրանցվել։
Բոտուլիզմից, աղցաններից և հատկապես սնկերից թունավորման դեպքեր այ ս տարի չեն գրանցվել։ Անցյալ տարի մինչև հունվարի 13-ը եղել է բոտուլիզմի 4 դեպք։
«Օձի խայթոցների 18 դեպք է գրանցվել մեր բաժանմունքում, իսկ ամբողջ հանրապետությունում՝ 97։ Մահացության դեպքեր չեն գրանցվել»,- ասաց թունաբանն։
Նմանատիպ թունավորումները կանխարգելելու համար թունաբանը խորհուրդ է տալիս ուղղակի չչարաշահել ալկոհոլը, քանի որ, նրա համոզմամբ, թունավորումը ոչ միայն խմիչքի որակի պատճառով է լինում, այլև քանակի։ Առաջինը պետք է կատարել ստամոքսի լվացում և հետո անմիջապես դիմել բժշկական կենտրոն։
Թունաքիմիկատներից թուն ավորման 24 դեպք են եղել։
Համեմատելով 2015 թվականի հետ՝ ՀՀ գլխավոր թունաբանն ասաց, որ 2016 թվականին աճ է գրանցվել թունավորման դեպքերի։ Այս տարի համեմատելով անցյալ տարվա հետ դեռ շատ ավելի քիչ է։