«Ալաշկերտ»-ն ԱՄՆ-ում կխաղա «Լոս Անջելես Գալաքսի»-ի հետ
SportՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի նախապատրաստական ծրագրում պլանավորված էր երրորդ ուսումնամարզական հավաքն անցկացնել փետրվարի 16-27-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Արդեն հստակեցվել է «Ալաշկերտ»-ի անդրօվկիանոսյան ուղևորության ժամանակացույցը:
«Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը փետրվարի 16-ին Երևան-Դոհա-Լոս Անջելես չվերթով կմեկնի ԱՄՆ և կհանգրվանի Սանտա Բարբարայի «Ռեզիդենս Ինն Օքսնարդ Ռիվեր Ռիջ» հյուրանոցում: Փետրվարի 18-ին Հայաստանի չեմպիոնը կանցկացնի սույն ուղևորության շրջանակներում պլանավորված առաջին միջազգային խաղը՝ «Վեսթմենթ» Քոլեջ մարզադաշտում հանդիպելով ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Լոս Անջելես Գալաքսի»-ի հետ:
Խաղի սկիզբը՝ ժամը 11:00-ին (տեղական ժամանակով):
Փետրվարի 18-26-ն «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանի «Դեյս Ինն Գլենդել» հյուրանոցում: Փետրվարի 20-ին Հայաստանի չեմպիոնը Գլենդելի «Հայսքուլ» մարզադաշտում կանցկացնի երկրորդ միջազգային խաղը: Մրցակիցն ԱՄՆ-ի «Պրեմիեր Դեվելոփմենթ Լիգան» ներկայացնող «Վենդետա Քաունթի Ֆյուժոն» թիմն է (սկիզբը՝ ժամը 18:00-ին, տ.ժ.):
Ուղևորության ավարտական հանդիպումն «Ալաշկերտ»-ը կանցկացնի ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի հետ, որտեղ հանդես է գալիս մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը: Այս հանդիպումը տեղի կունենա «ՈՒՍԻ» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 19:30-ին:
Հաջորդ օրն «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: