Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերական համագործակցության զարգացման վերաբերյալ

Economics
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հունվարի 13-ին մի շարք կարեւոր որոշումներ Է ընդունել եվրասիական տնտեսական միության ինտեգրացման, արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի, մաքսային համարգործակցության, Էներգետիկայի, առեւտրի, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: 
 
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՌԴ կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը, Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատուշեւսկին, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամները (նախարարները):
 
2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունն անցել Է Ղրղզստանի Հանրապետությանը: Այդ կապակցությամբ Հանձնաժողովի խորհուրդը գլխավորել Է հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, որն այդ պաշտոնում փոխարինել Է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինին:
 
2017 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում իր նախագահության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետությունը գերակայություններից մեկը համարում Է անդամ պետությունների արտադրական ներուժի մեծացումը: Մեզ աճի նոր հիմքեր են հարկավոր, եւ դա, նախեւառաջ, արդյունաբերական համագործակցությունն Է, կոոպերացման ուժեղացումը արդյունաբերական բոլոր սեկտորներում՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ: Այսօր ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ, որոնք վերաբերում են արդյունաբերական կոոպերացման զարգացմանը, եւ մենք վստահ ենք, որ հետագայում այդ որոշումները մեզ թույ լ կտան հասնել իրական նախագծերի, որոնք կարող են ազդակ հաղորդել մեր տնտեսություններին»,-նշել Է ԵԱՏՀ-ի խորհրդի նախագահ Պանկրատովը:
 
Հանձնաժողովի խորհրդի անդամներին զեկույց Էր ներկայացվել Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության ինտեգրացիոն ներուժով օժտված ոլորտների, ինչպես նաեւ դրա օգտագործմանը նպաստող միջոցառումների վերաբերյալ:
 
Հավանության են արժանացել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները եւ 2016-2017 թվականների համար գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների, միութենական պետություններում գյուղատնտեսական նշանակության մեքենաների ու սարքավորումների համար ներմուծվող բաղադրամասերի անալոգների արտադրության վերաբերյալ ԵԱՏՄ-ի պետությունների առաջարկությունները: Նաեւ հավանության են արժանացել ԵԱՏՄ-ում արտադրվող գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորու մների պահանջարկի բարձրացման եւ արտահանման զարգացման միջոցառումները: 
 
ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն Է տվել Եվրասիական զարգացման բանկի նախագծերի ֆինանսավորման համար կոոպերացիոն համագործակցության փոխշահավետ ուղղությունների ցանկին: ԵԱՏՀ-ի, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների եւ ԵԱԶԲ-ի փոխգործակցության նման մեխանիզմի ստեղծումը կնպաստի արդյունաբերական համագործակցության ինտեգրացիոն ներուժի զարգացմանը:
 
Նիստի ընթացքում պաշտպանություն են ստացել Եվրասիական տնտեսական միության այն փաստաթղթերի նախագծերը, որոնք կոնկրետ միջոցառումներ են նախատեսում գյուղատնտեսության համար մեքենաների ու սարքավորումների արտադրության ոլորտում արդյունաբերական համագործակցության իրականացման ուղղությամբ: Այդ նախագծերի նպատակը պայմանների ստեղծումն Է Միությունում գյուղտեխնիկայի համար համալրող մասերի արտադրության կազմակերպման համար, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների արտահանման զարգացումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի տարածքում արտադրվող գյուղատնտե սական տեխնիկայի ու սարքավորուեների պահանջարկի խթանումը:
 
ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն Է տվել գյուղատնտեսության պետական աջակցման բնագավառում ԵԱՏՄ-ի պետությունների կողմից պարտավորությունների խախտման համար վճարման՝ հանձնաժողովի կողմից մշակված կարգին եւ Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքի շուկայի մոնիթորինգի անցկացման մասին դրույթին: 
 
Խորհրդի անդամները հաստատել են զարգացող երկրներից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց տարիֆային արտոնություններ են տրամադրվում Եվրասիական տնտեսական միություն ներմուծելիս: 
 
Խորհուրդը հավանություն Է տվել եւ ներպետական ընթացակարգերի Է ուղարկել ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագրի նախագծին:
 
ԵԱՏՀ-ի խորհրդի նիստի արդյունքներով՝ փոփոխություններ են կատարվել այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված Է հատուկ մաքսային ընթացակարգ, ինչպես նաեւ նման ընթացակարգով ապրանքների տեղափոխման պայմանների ցանկում:
 
ԵԱՏՀ-ի խորհրդի անդամները հաստատել են 2017-2018 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը, գործունեության ու զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրին:
 
Անդամ պետությունների կառավարություններին առաջարկվել Է նախատեսել ֆինանսական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այդ համակարգի ազգային սեգմենտների ստեղծման, գործունեության ապահովման ու զարգացման, ինչպես նաեւ համապատասխան գործընթացների իրականացման համար: ԵԱՏՀ-ն տարեկան Հանձնաժողովի խորհրդին կտեղեկացնի ինտեգրված համակարգի զարգացման եւ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման արդյունքների մասին:
 
 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine