ՀՀ վարչապետը ներկայացրել է մարզերի զարգացման տեսլականը
EconomicsԿառավարությունը բոլոր մարզերին տրամադրել է մեթոդաբանություն, թե ինչպես պետք է իրականացվի համայնքների զարգացման ծրագիրը և ինչպես պետք է մարզպետը համայնքների զարգացման ծրագրի հիման վրա ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարևորում եմ այն, որ մենք արդեն այս գործընթացը սկսել ենք, որ յուրաքանչյուր կառավարիչ, համայնքի ղեկավար պետք է ունենա տեսլական, հասկանա` ինչ է ուզում որ լինի իր գյուղում, իր քաղաքում, մարզում»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծեց, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի ճիշտ ախտորոշել և լուծում տալ այն խնդիրներին, որ կան այս կամ այն համայնքում:
«Այս պարագայում մեր խոսակցությունը շատ ավելի առարկայական է ստացվում, իսկ իրականացվելիք աշխատանքները կրելու են ոչ թե օրվա բնույթ, այլ թույլ են տալու հասկանալ, թե մենք ինչ ենք անելու, ինչ նպատակներ ենք հետապնդելու»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: