Լևոն Հայրապետյանը վնասվածք է ստացել
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Լևոն Հայրապետյանը վնասվածք էստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանի ազգային առաջնության 16-րդ տուրում «Փայքան»-ի հերթական խաղի ժամանակ Հայաստանի ազգային թիմի պաշտպանը վնասվածք է ստացել և փոխարինվել:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, իսկ «Փայքան» կիսում է 3-4-րդ տեղերը 26 միավորով: