Մոուրինյու. Ռոխոն և Իբրահիմովիչը կարող են մասնակցել Լիվերպուլի հետ խաղին
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պաշտպան Մարկոս Ռոխոն և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող են մասնակցել «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
«Ռոխոն և Իբրահիմովիչը կարող են մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին: Սակայն ես չեմ կարող դա հաստատել այդ փաստը խաղից 48 ժամ առաջ: Ամեն դեպքում՝ հուսով եմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև հանդիպումը կկայանա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: