Մեկ օրում բացահայտվել է գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7 դեպք
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 եւ թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, յուրացման եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: