Չինաստանը զրկվեց Պեկին-2008-ի 3 ոսկե մեդալներից
Sport2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման արդյունքում, Միջազգային օլիմպիական կոմիտեն Չինաստանին զրկել է երեք ոսկե մեդալներից։
Դոպինգի օգտագործման հետեւանքով, չեմպիոնական տիտղոսներից զրկվել են կանանց մրցաշարի հաղթողներ, 75 կգ քաշային Ցաո Լեյը, 48 կգ քաշային Չեն Սեսյան եւ 69 կգ քաշային Լյու Չոնհուանը։